sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Երևանի «Փյունիկին» է միացել պաշտպան Հայկ Իշխանյանը

Երևանի «Փյունիկին» է միացել 31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը։

Իշխանյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է մի շարք հայկական ակումբներում իր ելույթներով։ Ֆուտբոլիստը հանդիսանում է նաև Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Հայկ Իշխանյանին։

Իշխանյանը տվել է առաջին մեկնաբանությունը.

«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության առթիվ։ Այս ակումբը հայկական ֆուտբոլի դրոշակակիրներից է և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «Փյունիկը» կրկին հայտնվի առաջնության առաջատարների թվում։ Այստեղ լավ կոլեկտիվ է հավաքված և միասին կատարած լավ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»։ 

Պաշտպանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության երկրորդ հատվածն անցկացրել է «Շիրակում»՝ մասնակցելով 11 խաղի (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):

«Փյունիկն» ամառային միչմրցաշրջանի ընթացքում հայտարարել էր նաև պաշտպան Վասպուրակ Մինասյանի («Ալաշկերտ»), ինչպես նաև կիսապաշտպաններ՝ Արամ Քոչարյանի («Լոռի») ու Էդգար Մովսեսյանի («Վան») հետ պայմանագրեր ստորագրելու մասին:

 Հայկ Իշխանյան, «Փյունիկի»