sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբը։

Կիսապաշտպանը իր նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

28-ամյա ֆուտբոլիստը հադնիսանում է Հայաստանի ընտրանու անդամ, նա 10 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։

Մուրադյանի նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր, որի կազմում նա անցկացրել է 31 խաղ և կատարել 3 գոլային փոխանցում։

 տրանսֆերներ, Կարեն Մուրադյան, «Արարատ», «Արարատ-Արմենիա», Հայաստանի ազգային հավաքական