sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արտակ Եդիգարյանը հեռանում է «Արարատից»

«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի կազմում իր ելույթները չի շարունակի Արտակ Եդիգարյանը:

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»: Արտակ Եդիգարյանը մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17 և գավաթի խաղարկության 5 հանդիպման:

«Արարատը» շնորհակալություն է հայտնում Եդիգարյանին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում:

 Արտակ Եդիգարյան, «Արարատ»