«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ գերմանական ակումբի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններովՙ «Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրոյով պայմանավորվել է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, բոնուսների հաշվին գումարը կարող է աճել մինչև 95 միլիոն եվրո:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ համաձայնեցվել է պայմանագիրը մինչև 2026 թվականը:
Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի բուժզննումից հետո:
Անցած մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 42 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում: