Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը կիսաեզրափակիչում 12-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։
80 կգ քաշային Սևակ Բաղրամյանը կիսաեզրափակիչում պարտվել է ռուս մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
48 կգ քաշային Արմեն Գևորգյանն ու 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը շարունակում են իրենց պայքարը բրոնզե մեդալների համար: