Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Իտալիայի Ռոզետո-դելի-Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերդառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:
Հայ մարզիկներից Արթուր Բազեյանը նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին նվաճել է ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի: